ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայ տղամարդ է մահացել վթարի հետեւանքով։

Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել նախօրեին ցերեկը, Բըրբենքում, թիվ 134 մայրուղու վրա։

Էնսինո քաղաքի բնակիչ, 60-ամյա  Ռուբեն Յաղուբյանը իր մեքենայով դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։

Յաղուբյանի 1998 թվականի արտադրության Toyota Camry-ն առայժմ անհայտ պատճառներով սահել էր մայրուղուց դուրս եւ հարվածել ծառին։ Մեքենայում նա մենակ էր եղել եւ տեղում մահացել էր։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։