Զիմբաբվեում գյուղի տղաները բիզնես են հիմնել՝ վաճառելով դաշտային մկներին։ Նրանք բռնում են այդ կենդանիներին, տապակում դրանց, ամրացնում փայտիկների վրա եւ վաճառում մայրուղիներին։

AP–ն հայտնում է, որ կրծողները նրբահամ ճաշատեսակ են համարվում։ Տղաները մկներին որսալու համար հին թակարդներ են օգտագործում։ Նրանք թակարդները լարում են կածանների վրա, որտեղ հաճախ են ուտելիք փնտրում մկները։ Եթե գիշերը հաջողվում է, տղաները կարողանում են 50-100 մուկ որսալ։ Հետո դրանց խորովում են կրակի վրա, աղ անում եւ չորացնում։

10 խորոված մուկը տղաները վաճառում են 1 դոլարով։