Շվեյցարական de Grisogono ոսկերչական ընկերությունը Christie’s աճուրդի տանը վաճառքի է հանել 163.41 կարատ քաշով ադամանդով վզնոցը, հայտնում է Lenta–ն։
«Christie’s–ն իր հարուստ պատմության ընթացքում բազմիցս պատիվ է ունեցել գործ ունենալ թանկարժեք քարերի հետ։ Սակայն այս ադամանդի բնութագրերն այն իրոք առանձնահատուկ են դարձնում»,– ասել է Christie’s–ի միջազգային ոսկերչական դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Կադակիան։
Աճուրդի հանված 163.41 կարատ չհղկված ադամանդը աճուրդներում հայտնված ադամանդներից ամենախոշորն է։ Հղկվելուց հետո, որին մասնակցել է 10 վարպետ, քարն ամրացրել են զմրուխտե եւ ադամանդե վզնոցին։ Վզնոցի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 1700 ժամյա աշխատանք եւ de Grisogono ընկերության 14 ոսկերիչ։




























