«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող բազմաթիվ ձեռնարկություններում հարկային ստուգումներ են իրականացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ձեռնարկությունները 15 օր առաջ զգուշացվել են հարկային ստուգումների մասին եւ այս ստուգումները քաղաքական գործընթացների հետ կապելն արդարացված չէ»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ ներկայումս ստուգումները շարունակվում են, առավել մանրամասն տեղեկատվության ինքը չի տիրապետում:

Նշենք, որ ըստ որոշ լուրերի, Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ այսօր առավոտվանից սկսել են ստուգումներ են անցկացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։