ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել «iPhone 8» կամ «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոնները:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ սմարթֆոններից յուրաքանչյուրի նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:
«iPhone 8» եւ «iPhone 8 Plus» սմարթֆոնների առջեւի եւ հետեւի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբեւէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաեւ փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաեւ անլար լիցքավորման հնարավորությունը:
«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, եւ թե՛ ապառիկ եղանակով:
«Վերջերս տեղի ունեցած` նոր սերնդի «iPhone 8» եւ «iPhone 8 Plus» սմարթֆոնների շնորհանդեսը մեծ իրադարձություն էր «Apple» բրենդի սիրահարների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հնարավորություն է տալիս ձեռք բերել նորարարական լուծումներով նորաոճ այս հեռախոսները՝ նախնական պատվերի հնարավորությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:




























