Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների եւ փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բոլոր բողոքները:




























