PornHub պոռնոկայքի օգտատերերի վրա վիրուսային ծրագրի կիրառմամբ կիբերհարձակում է կատարվել, հաղորդում է The Guardian-ը։
Կիբերհարձակումը շարունակվել է շուրջ մեկ տարի․ գովազդային կեղծ հայտարարությունների միջոցով օգտատերերին առաջարկվում էր բրաուզերի թարմացում իրականացնել դիտումը շարունակելու համար։ Զոհի համակարգ մուտք գործելուց հետո վիրուսն օգտագործում էր օգտատիրոջ համակարգիչը քլիքեր անելու եւ գովազդային կայքերից գումարներ աշխատելու համար։
Հաղորդվում է, որ այդ կիբերհարձակման թիրախ են հանդիսացել PornHub-ի միլիոնավոր օգտատերեր։




























