Գազարը, որն աճեցրել է ամերիկացի բանջարաբույծ Քրիստոֆեր Քվալին Մինեսոտայի նահանգից, ճանաչվել է ամենամեծը աշխարհում եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է UPI-ն։
Բերքը կշռում է 10․18 կիլոգրամ, որը 1 կիլոգրամ 600 գրամով ավելի է, քան նախկին ռեկորդակրինը։ Քվալին բացատրում է, որ իր հաջողության գաղտնիքը «հողն է, սերմերը, եղանակը եւ մի քիչ էլ բախտը»:
Բանջարաբույծը որոշել է չուտել հսկայական գազարը, այլ նորից տեղադրել հողի մեջ, սակայն նրա զոքանչը հաջողացրել է դրանից մի փոքր մաս պոկել։ «Այժմ նա կարող է հավակնել լինել այն միակ մարդը, ով համտեսել է հսկայական գազարը»,-մեկնաբանել է Քվալին։




























