Finnair ավիաընկերության չվերթի ուղեւորները աշխարհում ամենահամարձակն են, գրում է Daily Mail–ը։

Հոկտեմբերի 13–ին FY666 չվերթը կմեկնի HEL (անգլերեն՝ hell - դժոխք)։ Իրականում օդանավը ոչ թե դժոխք է մեկնում, այլ Կոպենհագենից Հելսինկի։ Սակայն նման հետաքրքիր զուգադիպությունը ընկերության մոտ վերջին անգամն է։ 11 տարի շարունակ FY666 չվերթը ուրբաթ՝ ամսի 13-ին, 21 անգամ իրականացրել է այդ չվերթը։ Սակայն այս տարի չվերթի  համարը փոխվել է եւ դարձել  AY954։