Ամերիկացի տիեզերագնացներ Ջոզոֆ Աքաբան, Ռենդոլֆ Ջեյմս Բրեզնիկը, Մարկ Վանդե Հեյն ու Պաոլո Նեսպոլին անկշռության պայմաններում սփիներ են պտտեցրել։

Զավեշտալի տեսանյութը հայտնվել է Բրեզնիկի Twitter-ում։ «Պտտվող սփիներ տիեզերքում։ Երկար է արդյոք այն պտտվում։ Ես վստահ չեմ, բայց դա հիանալի միջոց է փորձարկել Նյուտոնի օրենքները»,- գրել է Բրեզնիկը։