Հոնկոնգում փոթորկի մասին նախազգուշացում է տրվել՝ կապված մոտեցող խաղաղօվկիանոսյան «Հանուն» թայֆունի հետ։ Արեւադարձային ցիկլոնի էպիկենտրոնն այժմ գտնվում է Հոնկոնգից 280 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հոնկոնգում խախտված է տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցված է ավտոբուսների եւ լաստանավերի երթեւեկությունը, չեղարկված են տասնյակ չվերթներ։

«Հանունը» բերում է արեւադարձային ինտենսիվ տեղատարափ անձրեւներ, որոնք կարող են ջրհեղեղներ առաջացնել։ Փոթորկի մասին նախազգուշացում  տրվել է նաեւ Մակաոյում եւ Գուանդուն չինական նահանգում։