Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամբ՝ կայացել է Արեւորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են  հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.

«Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»

Ռեժիսոր` Զոլտան Տորոկ, Շվեդիա

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝

«Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը

Ռեժիսոր` Հայդի Բրեդենբուրգ, Մեթյու Օրզել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Պերու

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.

«ԲԵՆՈՒ»-ն

Ռեժիսոր` Սթեֆան Օբերլ, Էնզիո Պրոբստ, Դոմինիկ Շոն, Գերմանիա

Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։

Փառատոնի մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: Երեւանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան եւ 5 ցուցահանդես։

Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները եւ ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. եւ Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում եւ Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում։

Արեւորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձեւաչափով  առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։