Reddit-ի օգտատերերը կազմել են մարդկության առանձին ներկայացուցիչների ամենաանհեթեթ արարքների ցուցակը, որոնք վկայում են ինտելեկտի կամ քաղաքավարության իսպառ բացակայության մասին, փոխանցում է Lenta-ն։
Ամենաբարձր հորիզոնականը, որն ստացել է «Մարդկային սովորություններ, որոնք բղավում են «Ես անկիրթ եմ» անվանումը, զբաղեցրել են հեգնական գրություն պարունակող հագուստներն ու միկրոալիքային վառարանում լիցքավորվող բջջայինները։
Ցուցակում առաջատար են համացանցում pastasyndrome-ի մոլորություններին կուրորեն հետեւողները։ Որպես օրինակ, բերվել է iPhone-ի լիցքավորումը միկրոալիքային վառարանում։
Reddit-ի օգտատերերին ավելի քիչ է զարմացնում Facebook-ում անձնական ողբերգությունների ներկայացումներն ու իրենց անտեղյակությամբ հպարտանալը։
Հիմարություն են համարել նաեւ «Ես հիասքանչ եմ», «Եթե ես ցանկանայի իմանալ քո կարծիքը, ապա կհարցնեի» կամ «Ես գործ չունեմ հիմարների հետ» գրությամբ հագուստ կրելը։
Դրանցից ավելի վատ է միայն դժգոհությունը, որ մասնագետները չեն հասկանում իրենց ոլորտից։ Ոմանք կարծում են, որ մարդկանց դեմքին հիմար արտահայտություն է տալիս քննադատությանը ոչ համարժեք արձագանքելը եւ խոսակցին ընդհատելու համար ձայնը բարձրացնելը, որն ամրապնդվում է ծափահարությամբ։
Ցուցակը եզրափակում է կրթությունը խելացիության հետ շփոթելը, ինչպես նաեւ հասարակական վայրերում ականջակալներ օգտագործելու փոխարեն հեռախոսի բարձրախոսով բարձր երաժշտություն լսելը։




























