Չինաստանի հարավարեւմտյան  Յունիան գավառի գյուղերից մեկի բնակիչը անտառում 83,5 սմ բարձրությամբ սունկ է գտել, հաղորդում է South China Morning Post-ը։

81-ամյա գյուղացին սունկ հավաքելիս գտել է հսկայական մի սունկ՝ մի քանի մեծ գլխարկներով, որոնցից ամենամեծի տրամագիծը 40 սմ է։

Տղամարդը որոշել է գտածոն թողնել իր տեղում, որպեսզի այն տեսարժան վայր դառնա։ Տեղացիները այն անվանել են «սնկերի արքա»։

Սնկի մոտ պարիսպ է տեղադրվել, որպեսզի լուսանկարելու ժամանակ այն չվնասեն կամ մասերի բաժանելով չտանեն։

ՉԺՀ  Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտից հաղորդել են, որ գտնված սունկն ուտելի է։