Պեկինում ավարտվել է Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարը։

Համագումարն ընտրել է Կոմունիստական կուսակցության Կենտկոմը եւ Կոմկուսի կարգապահության ստուգման Կենտրոնական հանձնաժողովը։

Եզրափակիչ նիստն ընթանում էր Սի Ցզինպինի նախագահությամբ։

Նիստում ընդունվել են բանաձեւեր, որոնք հավանություն են տալիս Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ գումարման Կենտկոմի զեկույցին, Կոմկուսի կարգապահության ստուգման Կենտրոնական հանձնաժողովըի զեկույցին եւ Կոմկուսի կանոնակարգի փոփոխություններին։