Բրիտանիայի Պիտերբորոյում (Քեմբրիջշիրի կոմսություն ) աքիսը եւ ձկնկուլը պայքարի են դուրս եկել:

Կռիվը դրամատիկ է եղել հատկապես նրանով, որ թռչունը ճաշի հույս է ունեցել:

Պատմությունը աննկատ կմնար, եթե այն տեղի չունենար այն այգում, որտեղ զբասնում էին բնակիչներն ու զբոսաշրջիկները:

Նրանց պայքարը մոտ 4 րոպե է տեւել:

Եթե աքիսը վճռական գործողություններ չկատարեր, ձկնկուլը կկարողանար խեղդել զոհին: Թռչունը որոշ ժամանակ չի հանձնվել՝ հետապնդելով իր չկայացած ճաշին, բայց շուտով իր տեսադաշտից կորցրել է աքիսին, հաղորդում է, The Daily Mail-ը: