Մեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ 2019-ի մարտ ամիսը, երբ  Եվրամիությունից երկիրը պետք է փաստացի դուրս գա, Եվրամիության հետ Brexit-ի հարցով  գործարքի հասնել:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի  Brexit-ի հարցով նախարար Դեվիդ Դեվիսի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք աշխատում ենք վերջնական գործարքի վերաբերյալ համաձայնության հասնել մինչեւ 2019-ի մարտ, երբ մենք կհեռանանք ԵՄ-ից: Երբ գործարքը համաձայնեցվի, մենք երկու պալատներում քվերակության վերաբերյալ մեր պարտավորությունները կկատարենք»,- նշվում է նախարարի գրասենյակի հաղորդագրությունում: