Մաքսատուրքի չեղարկումը ներդրողների համար արդյունավետ խթան է դարձել, իսկ դրա հետեւանքով բյուջեն աննշան կորուստ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կառավարության հավանությանն արժանմացած ներդրումային ծրագրերը 2015 թվականից մաքսատուրքից ազատված են: Այս ընթացքում բիզնեսին են զիջել 2,5 մլրդ դրամ (մոտ 5,2 մլն դոլար): Սակայն սրա դիմաց վճարել է Եվրասիական միությունը, քանի որ երկիրը, այսպես թե այնպես, մաքսատուրքերի հավաքման նրա ընդհանուր կաթսայից ստանում է իր 1,11 տոկոսը: Այսինքն՝ 2,5 մլդ դրամը, որը երկիրը չի վճարել, չի հաշվարկվում:
Այսպիսով՝ երկիրը չի վճարել մոտ 2,5 մլրդ դրամ, իսկ չի ստացել այդ գումարի ընդամենը 1,11 տոկոսը՝ մոտ 30 մլն դրամ:




























