Բարսելոնի բնակիչ, Lidl խանութի մենեջեր Ժան Պ.-ն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ անընդհատ ավելի շատ է աշխատել, քան պահանջվել է, հաղորդում է El País-ը:

Ղեկավարությունը պարզել է, որ երբեմն խանութի բացվելուց մեկ ժամ առաջ, աշխատակիցը կարող էր սեփական նախաձեռնությամբ խանութը նախապատրաստել բացելու համար: Տղամարդը ամեն օր խանութում առանց ղեկավարության հանձնարարության 49-ից 87 րոպե ավելի է անցկացրել:

Ըստ կանոնների՝ դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատավարձ տալ:

Այսպիսով, աշխատակիցը սեփականատերերին զգալի վնաս է հասցրել:

Ժանը կարծում է, որ իր ազատումն անընդունելի է եւ դատարան է դիմել: