ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ Պետդեպարտամենտը արագացնի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մնացած նամակների, որոնք նա հանձնել է Պետդեպի տնօրինությանը, հրապարակման գործընթացը, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփը Պետդեպի ղեկավարությանը հասկացնել է տվել, որ այն պետք է արագացնի Քլինթոնի՝ անձնական փոստով աշխատանքային նամակագրության ուսումնասիրության եւ հրապարակման գործընթացը։
CNN-ի տեղեկություններով՝ Պետդեպարտամենտի տնօրինության տակ կա մոտ 40 հազար էջ փաստաթուղթ, այդ թվում՝ Քլինթոնի ծառայողական նամակագրությունը։




























