Ամեն ամիս ամբողջ աշխարհում մարդիկ օգտագործոմ են ինտերնետին միացված մոտ 1,2 մլրդ սարք՝ Wikipedia-ի օնլայն հանրագիտարանում տեղադրված հոդվածներն ընթերցելու համար: Այս մասին հայտարարել է համցանցային այս տեղեկատուի հիմնադիր Ջիմի Ուեյլսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամսական 400 մլն առանձնահատուկ այցելուներ ունենք»,- հայտնել է Ուեյլսը Նյու Յորքում հոկտեմբերի 29-ին ավարտված Global Synergy Forum գոծարար համաժողովում՝ վկայակոչելով ճյուղային վիճակագրությունը:
Նա պարզաբանել է, որ այս գնահատականներում, հնարավոր է, լիովին հաշվի չեն առնվում ընթերցողները, որոնք բնակվում են աֆրիկական երկրներում կամ Չինաստանում: Նրա կարծիքով՝ իրական ցուցանիշները կարող են ավելի բարձր լինել, սակայն ճշտելը դժվար է:
Համացանցային հանրագիտարանի հիմնադիրը նշել է, որ «իր սերվերների ներքին տվյալներով»՝ ընդհանուր առմամբ Wikipedia-ին «ամեն ամիս դիմում է մոտ 1,2 մլրդ սարք», ինչը, ըստ նրա, վկայում է, որ Wikipedia-ն բավականին տարածված է:




























