Մեքսիկայի Գերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում կիրակի տեղի ունեցած սիրողական ֆուտբոլային հանդիպման ժամանակ առնվազն 2 մարդ է սպանվել, հայտնում է MVS Noticias պորտալը:
Մի խումբ զինված մարդիկ խաղացողների վրա կրակ են արձակել անմիջապես ֆուտբոլային դաշտում: Արդյունքում 3 մարդ վիրավորվել է, որոնցից 2-ը մահացել են, եւս մեկի վիճակը ծանր է:
Մեքսիկայում հանցավորության տեսակետից Գերերո նահանգը առավել վտանգավոր վայրերից մեկն է, ինչը պայմանավորված է ԱՄՆ թմրանյութերի տարանցման վերահսկողության համար խմբավորումների պատերազմով:


























