Չինաստանում տղան անծանոթ կնոջը 500 յուան (մոտ 75 դոլար) է առաջարկել, որպեսզի նա ծնողական ժողովի ժամանակ փոխարինի իր մորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կնոջ խոսքով, ինքն աշակերտի հայտարարությունը տեսել է հավելվածի միջոցով, որոնց օգտատերերը պատրաստ են գումար վճարել համատեղ ժամանցի, օրինակ՝ կինոդիտման համար:
Նամակագրության ժամանակ տղան կնոջը բացատրել է, որ իր հայրը մշտապես ճամփորդում է եւ, որ իր ուսուցիչը զայրանում է, որ ծնողական ժողովներին ոչ ոք չի գալիս: Հենց այդ պատճառով նրան «մայրիկի» դերի համար անհրաժեշտ է մեկն, ով կարող է 2 ժամով իր հետ դպրոց գալ:
Կինը չի մանրամասնել, թե արդյունքում ինքն արդյոք ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ:




























