Անգլիայում փեսացուների մոտ 10 տոկոսը իր ապագա կնոջ ազգանունն է վերցնում: Այդ մասին են վկայում վերջին հետազտության արդյունքները, հաղորդում է The Telegraph-ը:

Ներկայումս փեսացուների ազգանունները կանանց միայն 72 տոկոսն է վերցնում, իսկ ահա 55 տարեկանից բարձր կանանց մոտ այդ ցուցանիշը 97 տոկոս է:

Հարցվածների 11 տոկոսն էլ նշել է, որ իրենք փոխզիջման են եկել եւ երկու ազգանուններն էլ վերցրել են:

Հարցումը զուգադիպել է թագուհի Եղիսաբեթի եւ Էդինբուրգի դուքսի հարսանիքի 50-ամյակին:

Նշենք, որ երբ Եղիսաբեթը 1952 թվականին գահ բարձրացավ, հայտարարվեց, որ միապետերի ազգանունը Վինձոր կլինի, այլ ոչ թե ամուսնու՝ Մաունթբեթեն ազգանունը: