Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հորդորել է վերականգնել մահաժատիժն այն բանից հետո, երբ ավելի քան 50 մարդ է արձագանքել դահճի թափուր աշխատատեղի համար,փոխանցում է AFP-ն:
Բարձրագույն պատժաչափը Զիմբաբվեում չէր կիրառվել 2005-ից ի վեր, երբ վերջին դահիճը թոշակի էր անցել:
«Մտածում եմ, եկեք վերականգնենք մահապատիժը», - ասել է Մուգաբեն՝ ելույթ ունենալով Զիմբաբվեի անկախության համար պայքարի վետերանի հուղարկավորության ժամանակ:
Նա նշել է, որ ցնցվել է ոստիկանապետից վերջին ժամանակներում Զիմբաբվեում սպանությունների քանակի մասին հանցագործությունների հաշվետվությունն ստանալուց հետո։
Իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ կոչ էին արել Մուգաբեին հանել մահապատիժը: Վերջին տվյալներով, Զիմբաբվեի մահապարտների խցում 92 մարդ կա: Երկրի Սահմանադրությունն բարձր պատժից ազատում է բոլոր կանանց, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան ու 69-ից բարձր տղամարդկանց:



























