Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը։ Աղյուսակում նորեկ է RT հեռուստաալիքի եւ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նա զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը։
.jpg)
«Դեռեւս անցյալ տարի մարդկանց մեծ մասը պատկերացում չուներ, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը։ Իսկ հիմա նրան քննարկում են տեխնոլոգիական, մեդիա եւ քաղաքական շրջանակներում։ Հիմնական ուշադրությունը դարձնում են հեռուստատեսական ցանցի բացասական ազդեցությանը»,- գրում է ամսագիրը, որում նշվում է, որ ամերկյան հատուկ ծառայությունների հունվարյան զեկույցի համաձայն՝ Սիմոնյանի ղեկավարած հեռուստաալիքը փորձել է սասանել ԱՄՆ-ում ազատական ժողովրդավարական կարգը։
.jpg)
Սիմոնյանը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մեկնաբանելով իր հայտնվելը ցուցակում, քամահրանքով նշել է, որ կցանկանար այդ պարբերականի մեկ այլ ցուցակում լինել։
.jpg)
Սիմոնյանը վարկանիշում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից, որը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը։
.jpg)
Առաջին տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է, իսկ երրորդը՝ Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը։



























