ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկայում գործողությունների կոմիտեն նոյեմբերի 1-ին որոշել է բազային տոկոսադրույքը պահպանել 1-1․25 տոկոսի սահմաններում, հայտնում է RNS-ը։
«Աշխատաշուկայում արդեն գործող եւ սպասվելիք պայմանների ու ինֆլյացիայի ֆոնին կոմիտեն որոշել է ԴՊՀ տոկոսադրույքը պահպանել 1-1․25 տոկոսի սահմաններում։ Դրամավարկային քաղաքականության դիրքորոշումը դրական միտումներ է պարունակում աշխատաշուկայում եւ կայուն վերադարձ 2 տոկոս ինֆլյացիայի մակարդակին»,- ասված է կարգավորչի հաղորդագրության մեջ։
Մարտին ԴՊՀ-ն հայտնել էր, որ 2017-ին դրույքը, հնարավոր է, 3 անգամ 0․25 տոկոսով բարձրանա։ Մարտին այն 0․25 տոկոսով բարձրացել էր եւ հասել 0․75-1 տոկոսի, հունիսին՝ 1-1․25 տոկոսի, իսկ հուլիսին մնացել էր այդ մակարդակի վրա։



























