Գերմանիայի Էրլանգենի եւ Հնդկաստանի Դելիի համալսարանների գիտնականների խումբը Հնդկաստանի հարավային Գուջարատ նահանգում իխտիոզավրի կմախք է հայտանաբերել: Այն ծովային նախապատմանական սողունների տեսակ է, որը 90 մլն տարի առաջ է ոչնչացել, հաղորդում է Plos One ամսագիրը:
Գիտնականների խոսքով՝ դա բավական հազվադեպ ձեռքբերում է, քանի որ սովորաբար հնէաբանները այդ շրջանում միայն առանձին հատվածներ կամ ոսկորներ էին հայտնաբերում: Կմախքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է: Նրանց կարծիքով հնագույն սողունը 5,5 մ երկարություն է ունեցել:
Ատամների մնացորդների ուսումնասիրության շնորհիվ պարզ է դարձել, որ կենդանին սնվել է ձկներով, ծովային կակղամորթներով եւ նման այլ ջրային կենդանիներով:



























