Եգիպտոսում Քեոփսի բուրգում  նախկինում անհայտ գաղտնի սենյակ են հայտնաբերել, հաղորդում է Nature-ն:

Սենյակի երկարությունը 30 մետր է:

Այն տեղակայված է Մեծ պատկերասրահի վերեւում, որն իրենց նեղ, թեք միջանցք է ներկայացնում:

 Սենյակը  հայտանբերվել է բուրգի հետազոտման ժամանակ տիեզերական ճառագայթների օգտագործման շնորհիվ:

Գիտնականները դեռ տեղեկություններ չունեն այն մասին, թե ինչի համար է օգտագործվել սենյակը:

Քեոփսի բուրգը ստեղծվել է մոտավորապես 4,5 հազար տարի առաջ՝  IV հին եգիպտական դինաստիայի կառավարման ժամանակ: Այն կառուցել են Խուֆու փարավոնի ժամանակ, ավելի հայտնի որպես Քեոփս: