ԿՀՎ-ն հրապարակել է Պակիստանում հատուկ գործողության ընթացքում սպանված «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի համակարգչում հայտնաբերված նյութերի հերթական մասնաբաժինը, հայտնում է BBC-ը։
Հրապարակված նյութերից են այդ թվում Լադենի անձնական օրագիրը, նրա ելույթների ձայնագրությունները, նաեւ ընտանեկան տեսագրություններ, այդ թվում տեսագրություններ նրա որդու հարսանիքից, մուլտֆիլմեր ու YouTube-ից տեսահոլովակներ։
Պարզվել է, որ «Ալ Կաիդայի» առաջնորդի մոտ կոշտ սկավառակի վրա պահվում էին «Մրջյուն Անթց», «Տաչկի», «Ցիպա ճուտիկը» ու «Երեք հրացանակիրները» մուլտֆիլմերը, նաեւ YouTube –ում այն ժամանակվա պոպուլյար տեսագրություններից «Չառլին նորից կծել է մատս» տեսահոլովակը, որը հիմա արդեն 854 մլն դիտում է հավաքել ու «Ինչպես ասեղնագործել ծաղիկ» տեսահոլովակը։
Նաեւ համակարգչում եղել է նաեւ Final Fantasy VII խաղը։
Դատելով կոշտ սկավառակի պարունակությունից՝ Ուսամա բեն Լադենը դիտում էր ինքն իր մասին ֆիլմեր՝ նրա մոտ գտել են փաստագրական ֆիլմեր, այդ թվում «Որտե՞ղ ես դու, Ուսամա բեն Լադեն»։
Նաեւ «Ալ Կաիդայի» առաջնորդը հետաքրքրվում էր National Geographic-ի «Քուն Ֆու՝ սպանությունների վարպետությունը», «Կանաչ բերետներով» ֆիլմերով (ԱՄՆ բանակի մասին) ու «Աշխարհի վատագույն թույնը» ֆիլմով (օձերի մասին)։



























