Tesla ընկերության կորուստները 2017-ի երրորդ եռամսյակում ռեկորդային մակարդակի է հասել։ Կոնցերնը նոյեմբերի 1-ին հայտնել է, որ կորուստները կազմել են 619 մլն դոլար՝ ավելի շատ, քան նախորդ որեւէ եռամսյակի տվյալներով, հայտնում է DW-ը։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում շահույթը կազմել էր 22 մլն դոլար։
Միաժամանակ ընկերության շրջանառությունը աճել է գրեթե 30 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները։
Ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոստովանել է, որ նոր Model 3 էլեկտրամոբիլի արտադրության ծավալներն իրենց չեն արդարացրել։ Ընկերության կորուստների մասին հաղորդագրությունից հետո դրա բաժնետոմսերի արժեքը նվազել է գրեթե 5 տոկոսով։




























