Վենեսուելայի կառավարությունը կսկսի վերակառուցել արտաքին պարտքը, որը հասնում է ավելի քան 120 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ նշելով, որ ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցները վնաս են հասցնում վճարունակությանը, փոխանցում է AP-ն:
Մադուրոն նշել է, որ ցանկանում է խուսափել միջազգային վարկատուների հետ պայքարից: Նա պետական նավթային PDVSA ընկերությանը հանձնարարել է 1,1 մլրդ դոլար չափով վճարումն ամբողջությամբ կատարել ուրբաթ օրը:
Վենեսուելայի տնտեսությունը 2014 թվականից կրճատվել է ավելի քան 35 տոկոսով:
Մադուրոյի կառավարությունը ստիպված էր ընտրություն կատարել արտասահմանյան վարատուներին վճարելու եւ բնակչությանն օգնելու միջեւ, որ սնանկացել է ինֆլյացիայի հետեւանքով:
Վենեսուելան իր պարտքերի վճարումից խուսափում էր՝ նոր միջոցներ գտնելով Ռուսաստանի դաշնակիցների մոտ: Սակայն օգոստոսին Թրամփի մտցրած ֆինանսական պատժամիջոցներն արգելում են ԱՄՆ ներդրողներին Վենեսուելային նոր միջոցներ հատկացնել, ինչը էապես դժվարացրել է խարխուլ հավասարակշռությունը պահպանելու հնարավորությունը:
Շատ բանկեր եւ ֆինանսական հաստատություններ հիմա հրաժարվում են կառավարության վճարումները մշակելուց՝ վախենալով, որ դա կարող է վնաս հասցնել իրենց հեղինակությանը:
Caracas Capital ընկերության տվյալներով՝ ներկայումս երկրի արտաքին պարտքն ավելի քան 120 մլրդ դոլար է:




























