Կանադայի Փայլոթ Բյութ քաղաքի բնակիչն առավոտյան իր դաշտում անսովոր «բերքի» է հանդիպել, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն: Պատրաստի տունը կագնած է եղել շարժական պլատֆորմի վրա:

Պատրիկ Մեյզը տունը գտել է հոկտեմբերի 23-ին, իսկ մեկ շաբաթ անց դրա մասին Facebook-ում պատմել է՝ իր ընկերներից հետաքրքրվելով, թե արդյոք իրենց դաշտերում նման բան չի եղել:

Նա նկարն է հրապարակել եւ խնդրել է տան տիրոջն արձագնքել:

Պարզվել է՝ տան սեփականատերը Փայլոթ Բյութ քաղաքից ոչ հեռու Չապլին քաղաքի բնակչուհին է:

Բրենդա Ռոբերթսոնը պատմել է որ պատրաստի տունը ձեռք է բերել, սակայն առաքման ժամանակ խնդիրներ են առաջացել:

Վինիպեգի ընկերությունը  էներգետիկ ընկերութունից տեղադրման թույլտվություն չէր ստացել: Տունը հետ են վերցրել եւ խոստացել են թույլտվութւուն ստանալ, սակայն թողել են կես ճանապարհին: