BMW գերմանական ընկերությունը ԱՄՆ-ում 1,4 մլն մեքենա է հետ կանչում անսարքությունների վերացման համար, որոնց պատճառով շարրժիչում կարող է բռնկում լինել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

2007-2011թթ․ արտադրության 740 հազար մեքենա, այդ թվում՝ Z4, X3 եւ X5 մոդելի, հետ են կանչվում խոտանի շտկման համար։

Բացի այդ, 673 հազար մեքենա էլ հետ է կանչվում օդափոխիչ համակարգի վերանորոգման համար։