Tiffany & Co. ամերիկյան ոսկերչական ընկերությունը թողարկել է Bird's Nest կոչվող զարդարանքը, հայտնում է Lenta-ն։
Զարդը արծաթյա տակդիր է թռչի բնի տեսքով, որում ճենապակե ձվեր են դրված՝ ջնարակված Տիֆանիի Tiffany Blue ֆիրմային երանգով։ Իրն արժե 10 հազար դոլար, այն սահմանափակ քանակությամբ է արտադարվել՝ 5 նմուշ։ Նորամուծության հիմքում 1969 թվականին արտադրված արխիվային զարդերի գաղափարներն են եղել։
Բացի արծաթե բնից, նոր հավաքածուում տեղ են գտել Tiffany-ի արծաթյա տարաներ, պահածոների, կոնտեյներների ճենապակյա տարաներ, սուրճի բաժակներ եւ խմիչքների արծաթյա ձողիկներ եւ այլն։




























