ԱՄՆ Դեթրոյթ քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 45-ամյա Ջենիս Սմիթին, որը վարժեցրած սկյուռներին օգտագործել է նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար: Այս մասին հայտնում է World News Daily Report-ը:

Կնոջը բռնացրել են այգում վայրի սկյուռներին որսալիս:

Նրա նախկին ընկերը՝ 51-ամյա Ջեյմս Ռոբինսոնը, բողոքել է, որ մեկ ամիս շարունակ սկյուռները 12 անգամ իր վրա են հարձակվել: Նա սկսել է իր նախկին ընկերուհուն կասկածել, երբ հարձակումներից մեկից հետո տեսել է, թե նա ինչպես է քաղցրեղենով կերակրում սկյուռին:

«Նա թփերի հետեւում էր թաքնվել, սակայն ես կարողացա նրան հետեւել եւ լսել: Նա սկյուռներին հրամայում էր ինձ վրա հարձակվել»,- ասել է տուժած տղամարդը: