Շոտլանդիայի մանկության եւ վաղ զարգացման հարցերով նախարար Մաք Մաքդոնալդը «անվայել պահվածքի» պատճառով հրաժարական է տվել, հաղորդում է DW:
«Անցյալում կատարված իմ որոշ գործողությունները անհարիր են որակվել , երբ ես զվարճալի եմ համարել դրանք կամ փորձել եմ ընկերասեր լինել, մյուսներին իմ պահվածքը կարող էր տհաճ լինել եւ իմ մտադրություններին մասին մտահոգել», - նշված է Մաքդոնալդի նամակում, որտեղ նա Շոտլանդիայի առաջին նախարար եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Ստերջենին տեղեկացրել է հրաժարական տալու իր որոշման մասին:
Մաքդոնալդը նաեւ ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում հիասթափեցրել է իր գործողություններով:
«Հաշվի առնելով իմ զբաղեցրած պաշտոնը, ես ինձ համար ոչ տեղին եմ համարում կառվարությունում այս պահին շարունակել իմ աշխատանքը», - նշված է նամակում:




























