Գյուղապետ ընտրվելն այլեւս այնքան գրավիչ չէ, որքան նախկինում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ լիազորություններն այնքան էլ մեծ չեն, որքան ոմանք կցանկանային։
«Հետաքրքիր է, որ գործարար շրջանակների ներկայացուցիչները դժվարությամբ են համաձայնում ներկայացված լինել ՏԻՄ–ում»,– պարզաբանեց Երիցյանը։
Նա նաեւ նշեց, որ ՏԻՄ ընտրություններն ավելի ակտիվ են ընթանում այն համայնքներում, որտեղ նախատեսվում է Ավագանու խորհրդի անդամների ընտրություն, եւ պասիվ են այն համայնքներում, որտեղ միայն գյուղապետ են ընտրում։




























