Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչները արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում Գետափ-Մորտունի ճանապարհահատվածը՝ պահանջելով անվավեր ճանաչել նախօրեին կայացած ընտրությունների արդյունքները:
NEWS.am-ին շատինցիները պատմեցին, որ իրենք համոզված են՝ Եղեգիս խոշորացված համայնքում հաղթել է իրենց համայնքի գյուղապետ Տիգրան Խուդոյանըը: Հիշեցնենք, որ Եղեգիս խոշորացված համայնքում հաղթել է Արթուր Ստեփանյանը:
Մարզային իշխանություններն այժմ բանակցում են գյուղացիների հետ՝ փորձելով համոզել բացել միջպետական ճանապարհը: Շատինցիների ցույցը հսկում են մեծ թվով ոստիկաններ:



























