Ֆրանսիայում գլխավոր գրական մրցանակը՝ Հոնկուրյան մրցանակը, ստացել է գրող Էրիկ Վյույարը «Օրակարգ» վեպի (L'Ordre du jour) համար։

Վյույարն իր վեպում գրում է Հիտլերի օրոք գերմանացի արդյունաբերողների մասին։

Վյույարի մրցակիցներն էին Յաննիկ Էնելը՝ «Ամուր բռնիր գահը» » (Tiens ferme ta couronne) վեպով, Վերոնիկ Օլմին՝ «Բախիտա» (Bakhita) գրքով եւ Ալիս Զենիտեն իր «Կորցնելու արվեստը» (L'Art de perdre) վեպով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մրցանակը կրում է ֆրանսիացի դասականներից Հոնկուր եղբայրների անունը։ Էդմոն Լուի Անտուան եւ Ժյուլ Ալֆրեդ Յուո եղբայրներից կրտսերը՝ Էդմոնը, իր ունեցվածքը կտակել էր գրական ակադեմիային, որը սկսեց կոչվել Հոնկուրյան։