Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչներ փակել են Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը՝ համապատասխան կառույցներից պահանջելով գտնել եւ վերադարձնել կովերին եւ այլ սեփականությունը, որն այս գիշեր իրենցից գողացել են, հաղորդում է Jnews-ը:

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշում երկու բնակիչների գոմերից 21 կով, 1 ձի, 1 շուն, իսկ մեկ այլ բնակչի ավտոտնակից տեխնիկա են գողացել:

Առավոտյան բնակիչենրը գնացել են կենդանիների հետքերով եւ Թուրքիայի հետ սահմանին են հասել:

Սահմանապահների աշտարակից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ չեզոք տարածքում եւ փշալարերի մոտ, նրանք 1 կով եւ 5 հորթ են գտել:

Տեղացիները որոշել են փակել Կարծախ- Ախալքալաք ճանապարհը:

Ավելի ուշ բնակիչների 6-7 հոգանոց խումբը բանակցությունների համար Ախալքալաքի ոստիկանություն է գնացել: Ճանապարհին կանգնած բնակիչները դեռ բանակցությունների արդյունքներին են սպասում, որպեսզի որոշեն իրենց առաջիկա քայլերը: