Ուելսի կառավարության նախարար Կարլ Սարջենթին Քոնախ Քուեյ քաղաքի իր տանը մահացած են գտել: BBC News-ի հաղորդմամբ՝ նա ինքնասպան է եղել:

Նոյեմբերի 3-ին Սարջենթը ազատվել էր պաշտոնից այն բանից հետո, երբ մի քանի կին նրա հասցեին մեղադրանքներ էին ներկայացրել: Թե ինչում են մեղադրել նրան, հայտնի չէ: Սարջենթն ասել է, որ իրեն եւս մանրամասները չեն բացահատել, հաղորդում է Meduza-ն:

Սարջենթը Լեյբորիստական կուսակցության անդամ էր: Նրա դեմ ներկայացված մեղադրաքներից հետո ներկուսակցական հետաքննություն էր սկսվել:

Ոստիկանությունը նախարարի մահվան հանգամանքների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի արել:

Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեքս սկանդալի համար. Ես ցավում եմ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել 15 տարի առաջ հաղորդավարուհու ծնկին ձեռք տալու համար

Բրիտանացի նախարարը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ քարտուղարուհուն խնդրելով սեքս խաղալիք գնել