News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հրաժարական է տվել այն բանի համար, որ նախկինում բարձր չափանիշներին համապատասխան չի պահել իրեն։

Ֆելլոնի անունը հայտնվել էր հոդվածում, որի համաձայն՝ 2002 թվականին նա հաղորդավարուհու ծնկին ձեռք էր տվել։ ВВС-ն, վկայակոչելով Ֆելլոնի մամուլի քարտուղարին, հայտնել է,  որ նա ներողություն էր խնդրել միջադեպի կապակցությամբ, եւ հաղորդավարուհին հարցը փակված էր համարել։

Սեռական ոտնձգությունների մասին զանգվածային բողոքները սկսվել էին այն բանից հետո, երբ մի քանի դերասանուհի հայտնի հոլիվուդցի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին մեղադրել էին ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեջ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ մտադիր է լրջորեն զբաղվել խորհրդարանում սեռական ոտնձգությունների հարցով։  Մեյը հայտնել էր, որ մեղադրանքներ եւ ապացույցներ ներկայացնելու դեպքում օրենսդիրների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Սկանդալ բարեկիրթ թագավորությունում․ թմրադեղեր ու օրգիաներ բրիտանական սուզանավում

Բրիտանացի նախարարը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ քարտուղարուհուն խնդրելով սեքս խաղալիք գնել

Մեծ Բրիտանիայում հայտնել են սեքսուալ ոտնձգությունների մեջ կասկածվող պատգամավորների անունները

Թերեզա Մեյը մտադիր է լուրջ մոտենալ խորհրդարանում սեռական ոտնձգությունների հարցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ