Բրիտանական Times պարբերականը  հրապարակել է սեքսուալ ոտնձգությունների մեջ կասկածվող պատգամավորների անունները:

Նրանց թվում են գործող նախարարը եւ ստվերային կաբինտեի նախկին անդամը:

Թերթի տեղեկություններով՝ սկանդալը 4 պատգամավորների շուրջ է ծավալվել՝ երկու լեյբորիստների եւ երկու պահպանողականների: Լեյբորիստների կուսակցությունը հայատարել է, որ էթիկապես սխալ կլինի նմանատիպ կասկածներ մեկնաբանելը, սակայն մանրամասն եւ բարեխիղճ հետաքննություն կանցկացվի:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սեքսուալ ոտնձգությունների դեպքերը  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սկանդալի ֆոնին:

Բրիտանական հասարակության ուշադրունը գրավել են ոչ միայն պատգամավորների ոչ հարիր պահվածքի դեպքերը, այլեւ այդ թեմայով նրանց մեկնաբանությունները:

Արդարադատության նախարար Մայքլ Գոուվը Radio 4-ի եթերում կատակել էր՝ հաղորդման իր մասնակցությունը համեմատելով Վայնշտեյնի ոտնձգությունների զոհերի փորձի հետ, քանի որ «պետք է աղոթել անբիծ պատվով դուրս գալու համար»:

Հայտարարությունը Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենի եւ այլ պատգամավորների քննադատությանն է արժանացել:

Ավելի վաղ The Sun-ը հաղորդել էր, որ Բրիտանիայի խորհրդարանում ռեֆերենտ եւ քարտուղար մի շարք կանայք WhatsApp-ի մեսենջերում գաղտնի խմբից են օգտվում, որպեսզի սեքսուալ ոտնձգություններ իրականացնող պատգամավորների մասին տեղեկություններով կսիվեն: