Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարար Մարկ Գարնիեն սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ քարտուղարուհուն խնդրել է սեքս խաղալիքներ գնել: Independent-ը հայտնում է, որ Գանիեն խոստովանել է, որ դիմել է նման խնդրանքով, եւ այժմ կառավարության աշխատակազմը պետք է քննություն անցկացնի, որ պարզի՝ Գարնիեն արդյոք խախտել է նախարարական կոդեքսը:

Այս ամենը տեղի է ունենում Վեսթմինսթերում սեռական ոտնձգությունների տարբեր մեղադրանքների ֆոնին:

Գարնիեն ընդունել է, որ իր քարտուղարուհուն խնդրել է սեքս խաղալիքներ գնել: Սակայն, նրա խոսքով, սեռական ոչ մի ոտնձգության մասին խոսք լինել չի կարող, իսկ խաղալիքները նախատեսված էին իր կնոջ համար: Դրանք ձեռք են բերվել 2010 թվականին լանչից հետո, իսկ սեքս խանութ գնալը բուռն ուրախության շարունակությունն էր: