Ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ընթացքում Իվանովոյից բժիշկ-սրտաբանը Վլադիմիր Պուտինին պատմել է մի ցուցադրական արարքի մասին, որը տեղի է ունեցել վարչապետի՝ տեղի հիվանդանոց այցերից մեկի ժամանակ: Նրա խոսքով, այդ ժամանակ, Պուտինի այցից առաջ իրենք բուժսարքավորումներ էին ստացել, որոնք էլ ցուցադրվել են վարչապետին:
Բժիշկներին եւ բուժքույրերին ստիպել են հայտարարել, որ իրենք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան իրականում կա: Նաեւ այցից առաջ բոլոր հիվանդները սենյակներից դուրս են հանվել, իսկ նրանց փոխարեն որպես «հիվանդներ» անկոիններում պառկել են բուժաշխատողները: Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ հարկ չկար ցուցադրական միջոցառումներ կազմակերպել եւ խոստացել, որ հաջորդ շաբաթ ստուգումների համար նշյալ հիվանդանոց կրկին կայցելեն: Հայտնում է Lenta.ru-ն:



























