Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ ժամանել է Աբու Դաբի մասնակցելու «Աբու Դաբիի Լուվր» թանգարանի հանդիսավոր բացմանը, հաղորդում է Khaleej Times –ը:
Նշենք, որ Լուվրը առաջիկա 30 տարին իր անունն օգտագործելու համար Աբու Դաբիից 526 մլն դոլար է ստացել:
.@HHShkMohd & @MohamedBinZayed receive French President @EmmanuelMacron ahead of the official inauguration of the #LouvreAbuDhabi pic.twitter.com/GqwTqtWuPx
— Dubai Media Office (@DXBMediaOffice) November 8, 2017
Հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար եկել են նաեւ Մարոկոյի եւ Բահրեյնի թագավորները, ինչպես նաեւ Աֆղանստանի նախահագը: Թանգարանն այցելուների համար բաց կլինի նոյեմբերի 11-ից:
.jpg)
Թանգարանը նախագծել է ճարտարապետ Ժան Նուվելը: Շենքը կարծես ժամանակակից կինեմատոգրաֆիստի աչքերով արաբական մեդինա լինի: Արաբական նախշերով զարդարված արծաթապատ գմբեթը կարծես լողում է սպիտակ պատկերասրահներով՝ ստեղծելով Նուվելի նշած «անձրեւի լույսի» էֆեկտը:
Գետնին հասնելու համար յուրաքանչյուր ճառագայթը պետք է ծակոտիների ութ շերտով անցնի՝ անընդհատ փոփոխվող նախշ ստեղծելով, որը արմավենիների կամ արաբական ավանդական շուկայի տանիքի ստվերն է հիշեցնում:
.jpg)
«Աբու Դաբիի Լուվրը» Սաադիյատ կղզում բացվող3 թագարաններից առաջինն է: Մյուսը՝ «Գուգենհայմ Աբու Դաբի» եւ շեյխ Զաիդի Ազգային թագարանն է՝ նախագծված հայտնի ճարտարապետ Նորման Ֆոստերի կողմից:
.jpg)
Թանգարանի 5 տոկոսը նվիրված է ժամանակակից արվեստին, սական հատուկ ուշադրություն է հատկացվում համաշխարհային պատմությանը եւ կրոններին:
.jpg)
Ցուցանմուշների թվում են Ղուրանը, գոթական Աստվածաշունչը եւ եմենական Թորանը:
.jpg)




























