Porsche շքեղ ավտոմեքենայի համար խիստ քննադատության արժանացած հոգեւորականը որոշել է վաճառել մեքենան եւ գումարը աղքատներին նվիրաբերել:

AP-ն հաղորդում է, որ սրբազան Վիսլավ Մայժեկը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ 110 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայով շրջել է: Մայժեկը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել՝ հավաստիացնելով, որ կվաճառի ավտոմեքենան եւ ներողություն է խնդրել, եթե «վիրավորել է որեւէ մեկի զգացմուքները»: Նա նաեւ պատարագի ժամանակ է ներողություն խնդրել: