Օրեր առաջ Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ տանող ճանապահին «Լոռի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացրել, սակայն ասֆալտապատումից օրեր անց ասֆալտի շերտն սկսել է խարխլվել ու քայքայվել:

Ասֆալտապատման իրականացումը կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ: Վերջինս  քանի օր առաջ տեղում աշխատանքների որակին ծանթացել էր ու բարձաձայնել, որ  կատարված աշխատանքի որակը չի գոհացնում:

Այսօր NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Այտեղ թերություններ կան, որոնք պետք է վերացվեն: Մի քանի օր անց դրանք վերացված կլինեն ու վերջնական պատկերը կլինի բոլորին գոհացնող: Ինչքան թերություններ կան, բոլորը կվերացվեն, հակառակ դեպքում այդ աշխատանքը չի ընդունվի»:

Պատգամավորի խոսքով դա իր անձնական միջոցներով չի իրականացվել. «Դա իմ անձնական ֆինանսավորմամբ չի եղել: Տրանսպորտի նախարարի հետ միասին մենք միջոցներ ենք գտել, այդ գործը կատարվել է, որովհետեւ այդ ճանապարհը տասնյակ տարիներ որեւէ անգամ չէր նորոգվել»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ աշխատանքներն իրականացնող ընկերությունից հայտնել են, որ թերությունների պատճառը տեխնիկայի փչանալն է եղել:

«Գործերի ժամանակ կարեւորագույն սարքավորումներից մեկը եղել է խափանված վիճակում ու պարզապես ժամկետների հետ կապված արել են աշխատանքը,  վերանորոգելու ու վերջնական խնդիրները կագավորելու պայմանով»,-ընդգծեց Բաղդասարյանը: