Սաուդյան Արաբիան Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիիին ստիպել է հրաժարական տալ։ Այդ մասին հայտարարել է Լիբանանում «Հիզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայում նրան իր կամքին հակառակ են պահում։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտնել էր նոյեմբերի 4-ին՝ գտնվելով Էր Ռիադում։ Սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստակայանով հեռարձակվող ելույթում նա մեղադրել է շիական «Հիզբոլլահ» շարժմանն ու Իրանին՝ Լիբանանի ու արաբական աշխարհի միջեւ երկպառակություն մտցնելու մեջ եւ հայտարարել, որ իմացել է իր դեմ մահափորձի մասին։




























